Վերջերս ինստագրամը պարբերաբար հրամցնում է #nիkոլ-ի սիրո խոստովանանքը (չգիտեմ՝ ում ուղղված)՝ ինչ-որ երաժշտության ներքո:
Այս նույն զուգահեռ իրականության մեջ իր իսկ ցուցումով շինծու գործերով ձերբակալում և կալանավորում են տասնյակ մարդկանց:
Այդ մարդկանցից շատերի ճակատագրերը խեղվում են, ոմանք մահացել են, ոմանք՝ առողջական լուրջ խնդիրներ ձեռք բերել, իսկ այս անձը, դեմքի հանգիստ արտահայտություն բեմադրելով, երաժշտության տակ սեր է արտահայտում: Իր ձեռամբ հազարավոր զոհերին և հարյուր հազարից ավելի տնավեր արցախցիներին չեմ էլ անդրադառնում:
Ենթագիտակցությունս ինձ հիշեցրեց շուրջ քսան տարի առաջ դիտած սերիական մարդասպանի մասին ֆիլմից մի դրվագ, որում վերջինս իր որջում ինչ-որ երաժշտության տակ խաղաղ դեմքով և սիրով մաշկում է հերթական զոհին:
Հովհաննես Ավետիսյան